Նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն Ախուրյանի Կառնուտ բնակավայրում այցելել է «Գաբոյանի Մուշեղ» ՍՊԸ

29 Օգոստոսի, 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն օգոստոսի 28-ին Ախուրյանի Կառնուտ բնակավայրում այցելել է «Գաբոյանի Մուշեղ» ՍՊԸ։ Այցին մասնակցել է նաև Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Ընկերության ղեկավար Հովհաննես Գաբոյանի ուղեկցությամբ Տաթևիկ Սարգսյանը շրջել է ֆերմերային տնտեսությունում, ծանոթացել գործունեությանն ու նախատեսվող ծրագրերին։

Ֆերմերն օգտվել է պետական աջակցության մի շարք ծրագրերից, մասնավորապես՝ «ՀՀ-ում 2019 - 2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում ձեռք է բերել 28 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի, որից՝ 8 գլուխ անգուս, 20 գլուխ սիմենթալ, իսկ «ՀՀ-ում ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման աջակցության» ծրագրով՝ 200 գլուխ ֆրանսիական բլանշ ցեղի ոչխարներ։

Բացի այդ, ֆերման ժամանակակից տեխնիկայով և սարքավորումներով վերազինելու նպատակով ընկերությունը «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության» ծրագրի շրջանակներում ձեռք է բերել կերաղաց-կերաբաշխիչ սարքավորում, իսկ «Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության» ծրագրով՝ տրակտոր։

Շրջայցի ընթացքում Տաթևիկ Սարգսյանը եղել է նաև տնտեսության ցորենի պահեստներում, ծանոթացել զտման և ախտահանման գործընթացին։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00