Գևորգ Պապոյանն այցելել է գյուղատնտեսական բազմապրոֆիլ արտադրությամբ զբաղվող «Սպայկա» ընկերություն

16 Օգոստոսի, 2024

Նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 15-ին այցելել է Երևանի Նորագավիթ թաղամասում գործող ջերմոցային համալիր։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Ջերմոցային համալիրը հիմնադրվել է «Սպայկա» ընկերության կողմից 2018 թվականին՝ 50 հեկտար մակերեսով և 800 աշխատատեղերով։

Ընկերության ղեկավարների ուղեկցությամբ նախարարը շրջել է համալիրի տարածքով, ծանոթացել արտադրական ծավալներին, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործընթացներին, որոնք ապահովում են օպտիմալ միկրոկլիմա բույսերի մշակման համար և ուղղված են էներգիայի ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը: Ջերմոցային համալիրի առանցքային առանձնահատկություններից է բույսերի պաշտպանության համար միայն բիոլոգիական միջոցների կիրառումը, ինչի շնորհիվ արտադրվում է էկոլոգիապես մաքուր, եվրոպական չափանիշներին համապատասխան բանջարեղեն:

Նախարարն ընդգծել է նման ներդրումների կարևորությունը գյուղատնտեսության ոլորտի առաջընթացի, պարենային անվտանգության ապահովման, արտադրանքի որակի բարձրացման, տնտեսական աճի խթանման, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծման գործում։

Հաջորդ կանգառը եղել է «Սպայկա» ագրոհոլդինգի ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործարան՝ կապույտ բորբոսով պանրի և կաթնամթերքի այլ տեսականու ավելի քան 2 000 տոննա տարեկան արտադրողականությամբ։

15 000 000 դոլար ներդրումով գործարանը ստեղծել է 120 աշխատատեղ, իսկ արտադրական հոսքագիծը թույլ է տալիս արտադրել բորբոսով պանիրների ողջ տեսականին:

Արտադրանքը սպառվելու է ԵԱՏՄ-ում և Մերձավոր Արևելքի երկրներում, իսկ մթերվող կաթի որակը ԵՄ կարգավորումներին համապատասխանելուց հետո նաև Եվրոպայում:

Նախարարն այցելել է նաև ընկերության Երևանում գտնվող սառնարանային համալիր, որտեղ պահպանվում է ավելի քան 15 000 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ նոյեմբեր - մայիս ամիսներին արտահանելու համար։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00