Գևորգ Պապոյանն ընդունել է Bridged ընկերության ներկայացուցիչներին

06 Օգոստոսի, 2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 5-ին ընդունել է Bridged ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։

Bridged-ը բժշկական զբոսաշրջության օնլայն հարթակ է, որը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել որպես բժշկական զբոսաշրջության առաջատար ուղղություն՝ խթանելով զգալի տնտեսական աճ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում բժշկական զբոսաշրջության դիրքավորման հարցը և տեղական տնտեսության վրա դրա դրական ազդեցությունների ուսումնասիրությունները։

Ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են իրենց նպատակները, հարթակի գործառույթները, առաջիկա ակնկալվող աշխատանքների ժամանակացույցն ու սպասվող արդյունքները։

💭 «Բժշկական զբոսաշրջությունը Հայաստանի համար շատ կարևոր ուղղություն է, որի զարգացումը առանցքային դեր է ներկայացնում մեր ամենամյա ռազմավարության պլանում։ Մենք պատրաստ ենք աջակցել և խթանել այս ուղղությունը բոլոր հնարավոր աջակցման ձևերով», - նշել է նախարարը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00