Գևորգ Պապոյանն այցելել է շինանյութերի ներմուծմամբ, արտադրությամբ և վաճառքով զբաղվող «ԻՄԷՔՍ գրուպ» ՍՊԸ

05 Օգոստոսի, 2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը օգոստոսի 2-ին այցելել է շինանյութերի ներմուծմամբ, արտադրությամբ և վաճառքով զբաղվող «ԻՄԷՔՍ գրուպ» ՍՊԸ։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Ընկերության ղեկավարության ուղեկցությամբ նախարարը նախ շրջել է Maverick արտադրամասում, որտեղ ավանդական փայտե լամինատի փոխարեն արտադրվում են ջրակայուն, էկոլոգիապես մաքուր spc (stone plastic composite) Maverick հատակներ։ Արտադրանքն այս պահին իրացվում է Հայաստանում, սակայն արդեն ունեն պատվերներ արտերկրից։

Այնուհետև նախարարը եղել է ընկերության ներկերի արտադրության Tintakol գործարանում, որտեղ իտալական տեխնոլոգիայով արտրադրվում են էկոլոգիապես մաքուր, եվրոպական ստանդարտներին համապատասխան ներկեր ներսի և դրսի աշխատանքների համար։

Գևորգ Պապոյանը շրջել է արտադրամասերով և ծանոթացել լամինատի և ներկերի արտադրական գործընթացին, ներդրված ժամանակակից սարքավորումներին։

Շրջայցի ընթացքում նախարարը ներկայացրել է պետական օժանդակության գործիքակազմը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00