Գևորգ Պապոյանը մասնակցել է Միջազգային այցելությունների 3-րդ հետազոտության արդյունքների ամփոփմանը

25 Հուլիսի, 2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 25-ին մասնակցել է Միջազգային այցելությունների 3-րդ հետազոտության արդյունքների ամփոփմանը։

Հետազոտությունն անց է կացվել 2023 թ․ հունվարից մինչև 2024 թ․ հունվար ընկած ժամանակահատվածում ՀՀ սահմանային «Զվարթնոց», «Շիրակ» օդանավակայաններ, «Այրում», «Բագրատաշեն», «Մեղրի», «Բավրա» անցման կետերում։

«Զբոսաշրջության ոլորտի ճշգրիտ վիճակագրության վարումը, ինչպես նաև ոլորտում որակյալ հետազոտությունների իրականացումը էապես կնպաստեն երկրի տնտեսության վրա զբոսաշրջության ազդեցության գնահատմանը, ոլորտում առավել ճշգրիտ քաղաքականության մշակմանն ու իրականացմանը` ի նպաստ Հայաստանում կայուն, համաչափ տարածքային տնտեսական զարգացման, ազգային եկամտի ավելացման, և բնակչության կենսամակարդակի բարձրացման», - նշել է նախարար Գևորգ Պապոյանը:

Հետազոտության նպատակն է նպաստել զբոսաշրջային այցելությունների աշխարհագրական բաշխվածության, սեռատարիքային կազմի, ճամփորդության կազմակերպման տարբերակների, զբոսաշրջիկների կատարված ծախսերի կառուցվածքի վերաբերյալ հնարավորինս ճշգրիտ տվյալների ստացմանը և ոլորտում որակյալ հետազոտությունների իրականացմանը։

Հետազոտությունն իրականացվել է «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» ծրագրի շրջանակներում հայտարարված «Հայաստանի միջազգային այցելուների ուսումնասիրության իրականացման համար» խորհրդատվական ծառայությունների գնման մրցույթի հաղթող «IZI Metodi, Analisi e Valutazioni economiche S.p.A. (Իտալիա) և ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի (Հայաստան) ՀՁ-ի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցությամբ։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00