Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանին

24 Հուլիսի, 2024

«Մեր բոլոր ջանքերը միտված են կայուն և զարգացող երկիր ունենալուն». Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 24-ին ընդունել է ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Նորա Արիսյանին։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Հանդիպման սկզբում նախարարը նշել է, որ Հայաստանն ու Սիրիան բարեկամ երկրներ են և երկու երկրների քաղաքական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են, իսկ տնտեսության ոլորտում փոխգործակցությունն ունի զարգացման մեծ ներուժ. «Հայաստանը գնում է տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով, այս համատեքստում կարող ենք համատեղ ուժերով տնտեսական համագործակցությունը էլ ավելի զարգացնել։ Ըստ էության՝ մեր բոլոր ջանքերը միտված են կայուն և զարգացող երկիր, և ինչու չէ, տարածաշրջան ունենալուն»,-ասել է նախարարը։

Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-սիրիական համագործակցության զարգացմանը, գործարար կապերի ամրապնդմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, փոխադարձ առևտրի ակտիվացմանը, ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, ինչպես նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների, գործարար համաժողովի կազմակերպման հնարավորությունները։

Զրուցակիցներն անդրադարձել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարներին։
Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00