Տեղի է ունեցել «Խոշոր եղջերավոր կենդանիների մթերատվության բարձրացման ծրագրին» նվիրված աշխատաժողով

17 Հուլիսի, 2024

Հուլիսի 16-ին «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ֊ում տեղի է ունեցել «Խոշոր եղջերավոր կենդանիների մթերատվության բարձրացման ծրագրին» նվիրված աշխատաժողով, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, «Ռազմավարական զարգացման գործակալություն» (ՌԶԳ) ՀԿ-ի նախագահ Մկրտիչ Այվազյանը, ոլորտի այլ ներկայացուցիչներ։

ԽԵԿ֊ի մթերատվության բարձրացման ծրագրով ՌԶԳ-ի հետ համատեղ «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ֊ի բազայի վրա նախատեսվում է տոհմակայանի հիմնում, որը կնպաստի ծրագրի իրականացման արդյունավետության ապահովմանը, ՀՀ֊ում բուծվող տավարի տոհմային հատկանիշների և մթերատվության բարձրացմանը։ Ներկայումս ՀՀ֊ում նմանատիպ կայան չի գործում։

Ծրագրի շրջանակում ՌԶԳ֊ն կարող է տրամադրել տեխնիկական աջակցություն, կազմակերպել վերապատրաստման դասընթացներ անասնաբույժների և արհեստական սերմնավորման մասնագետների համար, ինչպես նաև իրականացնել իրազեկման արշավներ։

Տաթևիկ Սարգսյանը բարձր է գնահատել ՌԶԳ֊ի աջակցությունը Կառավարության նախաձեռնությունների իրականացմանը և հույս հայտնել, որ այդ համագործակցությունը այսուհետ ևս կլինի բազմաբնույթ և արդյունավետ։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև անասնաբուծության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերի ընթացիկ արդյունքները։
Առանձին անդրադարձ է կատարվել ոլորտում առաջիկայում նախատեսվող նոր ծրագրերին։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00