Գևորգ Պապոյանն ընդունել է Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգապետ Խոսե Ռիկարդո Գայարդո Կարդոնայի գլխավորած պատվիրակությանը

24 Հունիսի, 2024

«Համագործակցությունն արդյունաբերության, գյուղատնտեսության և, հատկապես տեխնոլոգիաների ոլորտում կարող է նպաստել Հայաստանի և Մեքսիկայի միջև առևտրատնտեսական փոխշահավետ հարաբերությունների ընդլայնմանը». Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 24-ին ընդունել է Մեքսիկայի Սան Լուիս Պոտոսի նահանգապետ Խոսե Ռիկարդո Գայարդո Կարդոնայի գլխավորած պատվիրակությանը։

«Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ ՀՀ առևտրաշրջանառությունը Մեքսիկայի հետ 2023 թ․ հունվար-դեկտեմբերին կազմել է 2.3 մլն ԱՄՆ դոլար, և իմ կարծիքով, առկա է չօգտագործված ներուժ, որն անհրաժեշտ է ուսումնասիրել և իրացնել», - նշել է Գևորգ Պապոյանը:

Երկկողմ համագործակցության առավել հեռանկարային ոլորտների թվում նախարարը մատնանշել է հանքարդյունաբերության, ՏՏ և նորարարության ոլորտները։

Նախարարը հյուրերին ներկայացրել է երկրի ներդրումային միջավայրը, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից ձեռնարկված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00