Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը հունիսի 14-ին ընդունել է Նորվեգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Բերգլյոտ Հովլանդին։
Քննարկվել են Հայաստանի և Նորվեգիայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, գյուղատնտեսության, վերականգնվող էներգիայի և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ոլորտներում համագործակցության և փորձի փոխանակման հնարավորություններին։
Հայ-նորվեգական գործարար կապերի ամրապնդման համատեքստում Նարեկ Հովակիմյանն առաջարկել է դիտարկել նորվեգական ընկերությունների մասնակցության հնարավորությունները Հայաստանում իրականացվող ներդրումային տարբեր ծրագրերում, այդ թվում՝ Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման և Համաշխարհային առևտրի կենտրոնի հիմնման նախագծերին։
Նարեկ Հովակիմյանը դեսպանին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։