Նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մասնակցել է Մեղվաբուծության համահայկական ֆորումին

27 Մայիսի, 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մայիսի 25-ին մասնակցել է Մեղվաբուծության համահայկական ֆորումին։ Համաժողովը կազմակերպվել էր «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի նախաձեռնությամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ։

«Կարևորելով մեղվաբուծությունը խթանելու հանգամանքը՝ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է մեղվաբուծությանն աջակցող ծրագիր, որը ներկայացվել է Կառավարության հաստատմանը և կնպաստի սահմանամերձ համայնքների մեղվաբուծության զարգացմանը»,- նշել է Տաթևիկ Սարգսյանը։

Միջոցառման ընթացքում ելույթներ են հնչել ՀՀ-ում մեղվաբուծության զարգացման նախադրյալների, մեղուների օրգանական բուժման, բուժական մեղրի արտադրման, խելացի մեղվաբուծական տնտեսության կառուցման, արտադրական մեղվաբուծության, մեղրի արտահանման ներուժի և հեռանկարների վերաբերյալ։

Մասնակիցներն անդրադարձել են նաև մեղվաբուծությունում կանանց դերին, ոլորտային նորարարությունների կիրառմանը, մայրաբուծության զարգացման անհրաժեշտությանը, փեթակների ստանդարտներին և հումքի որակին, ինչպես նաև ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի։

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 530 333, (+374 11) 597 411, (+374 11) 597 254, (+374 11) 297 428, (+374 11) 529 231

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00