Մայիսի 21-ին ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում կայացել է Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի 2-րդ նիստը։ ՀՀ-ԱՄԷ միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահն էր ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, իսկ էմիրաթական կողմինը՝ ԱՄԷ կառավարության պետնախարար Ահմադ Ալի Ալ-Սայեղը։
Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը ԱՄԷ-ն դիտարկում է որպես կարևորագույն գործընկեր՝ Հայաստանի և Ծոցի տարածաշրջանի երկրների միջև՝ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացման համար։
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ և ԱՄԷ միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, առևտրի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, թվայնացման, առողջապահության, միջտարածաշրջանային և այլ ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Կողմերը ստորագրել են միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստի արձանագրությունը։
Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորություններին։
Հայաստան-ԱՄԷ միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը կայացել է Երևանում 2019 թ․ մայիսի 2-ին։