ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը մայիսի 16-ին Շիրակի մարզում մասնակցել է սպանդանոցային գործունեությանը նվիրված հանդիպում-քննարկմանը։ Հանդիպմանը ներկա են եղել Շիրակի մարզպետի տեղակալներ Աննա Մարտիկյանն ու Ալբերտ Այվազյանը, սպանդանոցային գործունեություն իրականացնող տնտեսավարողներ։
Քննարկվել են հանրապետությունում սպանդանոցային կետերի կառուցման, կարողությունների զարգացման, շահագործման, օրենսդրական կարգավորումների բարելավման խնդիրներին առնչվող հարցեր:
Հանդիպման ընթացքում Տաթևիկ Սարգսյանն ու ոլորտի այլ պատասխանատուները պատասխանել են ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են սպանդանոցային կետերի պահանջարկին, չափորոշիչներին, նոր սարքավորումների ձեռքբերման ընթացակարգերին։