Հայաստանը «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» ծրագրի հյուրընկալող երկիրն է

13 Մայիսի, 2024


ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում մասնակցել են «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրին։

Միջոցառման եզրափակիչ մասում Հայաստանը պաշտոնապես հայտարարվել է որպես ծրագրի հաջորդ հյուրընկալող երկիր։ Նշենք, որ ՀՀ-ն, որպես դիտորդ, երրորդ երկիրն է ամերիկյան մայրցամաքներից դուրս, որտեղ իրականացվելու է այս ծրագիրը։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, մեծապես կարևորել է ԱՄՆ-ի, ինչպես նաև ամերիկյան տարածաշրջանի այլ երկրների հետ հարաբերությունների ամրապնդումն ու համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը ինչպես պետական, այնպես էլ մասնավոր և կրթական ոլորտների համար։ Նախարարը նաև ընդգծել է Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման կարևորությունը և այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները։

«Ամերիկյան պետությունների մրցունակության փոխանակում» ծրագիրը Ամերիկայի տնտեսական զարգացման, նորարարության և ձեռնարկատիրական կարևորագույն միջոցառումներից մեկն է, որին մասնակցում են Ամերիկյան պետությունների կազմակերպության անդամ և դիտորդ բոլոր երկրները: Ծրագիրը համախմբում է անդամ և դիտորդ երկրների մինչև 50 բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքականություն մշակողներին, բիզնեսի, քաղաքացիական հասարակության և գիտակրթական շրջանակների ներկայացուցիչներին։

Ծրագիրը Հայաստանում անցկացնելու արդյունքում կստեղծվեն նոր գործարար կապեր և լուրջ նախադրյալներ՝ Հյուսիսային և Հարավային Ամերիկայի, ինչպես նաև կազմակերպության մշտական դիտորդ հանդիսացող պետությունների հետ տնտեսական և առևտրային փոխշահավետ հարաբերությունների հաստատման համար, ինչը, իր հերթին, կնպաստի հանրային և մասնավոր հատվածների փոխգործակցությանը, կապիտալ ներդրումների ներգրավմանն ու կրթական հաստատությունների միջև համագործակցության հաստատմանը։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00