Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023թ.-ի գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով այցելել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ:
Զեկույցով հանդես է եկել Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը՝ ներկայացնելով գրասենյակի հիմնական գործառույթները՝ արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտերի ընդունումն ու փորձաքննության անցկացումը, պետական գրանցումը, արտոնագրերի և վկայագրերի հանձնումն ու նշված օբյեկտների պետական գրանցամատյանների վարումը, ֆրանչայզինգի, լիցենզային պայմանագրերի և իրավունքների փոխանցման պայմանագրերի գրանցումը:
Վարչապետին է ներկայացվել նաև 2021-2023 թվականների գյուտերի, արդյունաբերական դիզայնների, ապրանքային նշանների գրանցման հայտերի վերաբերյալ տեղեկատվություն։ Նշվել է, որ նախորդ տարիների համեմատ աճել է ազգային ընթացակարգով ստացված ապրանքային նշանների գրանցման հայտերի, ինչպես նաև միջազգային ընթացակարգով (Մադրիդյան համակարգ) Հայաստանի Հանրապետության նշմամբ ստացված ապրանքային նշանների միջազգային հայտերի քանակը:
Մանրամասները՝ հղմամբ։