Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամների հետ

02 Մայիսի, 2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 30-ին հանդիպել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Քննարկվել են միության հետ համագործակցության ընդլայնմանը, գործարար միջավայրի բարելավմանը, ընկերությունների արտադրական կարողությունների ավելացմանը, արտահանման և ներմուծման խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է միության անդամների հարցերին ու լսել նրանց առաջարկները։

Հանդիպման մասնակիցները կարևորել են նման հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս վեր հանել առկա խնդիրները և գտնել արդյունավետ լուծումներ, նաև ողջունել են Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերը և ընդգծել դրանց շարունակականության անհրաժեշտությունը տարբեր ոլորտներում։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00