«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» ՀՀ վարչապետի 2024 թվականի հունվարի 24-ի N 71–Ա որոշմամբ հատատված՝ 2025-2027 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) և ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցի 13-րդ կետի համաձայն Էկոնոմիկայի նախարարությունում 2024 թվականի մարտի 28-ին և 29-ին կազմակերպվել են քննարկումներ Հայաստանում պաշտոնապես գործող հասարակական կազմակերպությունների, մասնագիտական ասոցիացիաների և քաղաքացիների այլ խմբերի հետ:
Քննարկումներին մասնակցել են ներկայացուցիչներ «Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամից, Տուրիզմի հայկական ֆեդերացիայից, Արարատի խաղողագործների միությունից, Հայաստանի հյուրանոցների ասոցիացա, «ՀՀ դեղ արտադրողների միություն», «Հայաստանի թռչնաբույծների միություն», «Հայաստանի ձկնաբույծների միություն», «Տոհմային անասնաբույծների ասոցացիա», «Հայաստանի պանրագործների միություն», «Չորացված մթերք արտադրողների ասոցիացիա» և մի շարք այլ հասարակական կազմակերպություններից:
Վերջիններիս կողմից դրական է գնահատվել նման ձևաչափով քննարկումների անցկացումները: Ներկայացվել են հարցադրումներ և առաջարկություններ Էկոնոմիկայի նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ, նախարարության ներկայացուցիչների կողմից բարձրաձայված խնդիրների վերաբերյալ տրվել են մանրամասն պարզաբանումներ, ներկայացվել գործող և նախատեսվող ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքները: