Արման Խոջոյանը մասնակցել է «Գյուղատնտեսության ոլորտի դիմակայության և արդյունավետության բարձրացում․ հանրային ներդրումների առաջնահերթությունների քննարկում» աշխատաժողովին

28 Մարտի, 2024

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «Գյուղատնտեսության ոլորտի դիմակայության և արդյունավետության բարձրացում․ հանրային ներդրումների առաջնահերթությունների քննարկում» աշխատաժողովին, որը կազմակերպվել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀԲ համատեղ նախաձեռնությամբ։

Միջոցառման նպատակն էր որոշել հանրային ներդրումների առաջնահերթությունները՝ կլիմայի փոփոխության նկատմամբ գյուղատնտեսության ոլորտի դիմակայությունը, ինչպես նաև արդյունավետությունն ու մրցունակությունը բարձրացնելու նպատակով։

«Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է ոչ միայն գյուղատնտեսության, այլ նաև տնտեսության մի շարք այլ ճյուղերում. էկոհամակարգերի և կենսաբազմազանության, ջրային ռեսուրսների օգտագործման ոլորտներում, ուստի չափազանց կարևոր է ցուցաբերել միասնական մոտեցում քաղաքականության մշակման և առկա մարտահրավերներին դիմակայելու հարցում լուծումների առաջարկման տեսնակյունից», - նշել է Արման Խոջոյանը։

Նախարարի տեղակալը միաժամանակ ընդգծել է, որ խնդիրների հնարավոր լուծումները համատեղ ուսումնասիրելիս հարկավոր է նկատի ունենալ նաև դրանց ազդեցությունը տնտեսության միկրո- և մակրոմիջավայրի վրա։

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են կլիմայի փոփոխության սպառնալիքներին և մրցունակությանը, ՀՀ կառավարության կլիմայական պլանավորմանը և ծրագրերին, կլիմայի առումով «խելացի» պլանավորման տեխնիկական և ռազմավարական տարրերին վերաբերող մի շարք հարցեր։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00