Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) ՓՄՁ քաղաքականության համաթիվ 2024-ի պաշտոնական մեկնարկի միջոցառմանը։
Ռաֆայել Գևորգյանը կարևորել է ՓՄՁ ճկունությունն ու դիմակայունությունը կայուն տնտեսական առաջընթաց ապահովելու համատեքստում։
Միջոցառմանը մասնակցել են պետական, մասնավոր և կրթական հատվածների մի շարք ներկայացուցիչներ։ Պանելային քննարկումների հիմնական թեմաներն են եղել ՓՄՁ զարգացման խոչընդոտներն ու դրանց լուծման ճանապարհային քարտեզը։