Փետրվարի 23-ին Երևանում կայացել է «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանի համար (ITTD)» ծրագրի ամփոփման միջոցառումը:
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը, GIZ-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մադլեն Ռաուշենբերգերը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
ITTD ծրագիրը մեկնարկել է 2019 թ.-ին և շարունակվելու է մինչև 2024թ. ապրիլը: Ծրագիրը համաֆինանսավորվում է ԵՄ և ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» բազմաբաղադրիչ ծրագրի ներքո: Ծրագիրը Եվրոպական Միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության (www.eu4business.eu) մասն է: