Նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանն ընդունել է ԻԻՀ անասնաբուծության, թռչնաբուծության, մեղվաբուծության, ինչպես նաև կենդանիների, թռչունների կերի արտադրության ոլորտների պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության առավել հեռանկարային հարցեր, մասնավորապես՝ տոհմային կենդանիների սելեկցիոն կենտրոնների բացման, պատվասատանյութերի համատեղ արտադրության, խոշոր եղջերավոր կենդանիների տարանցիկ տեղափոխման ու վերջնական անասնաբուժական զննման կամ կարանտինային անցակետի կառուցման, ինչպես նաև երրորդ երկրներից՝ մասնավորապես ԻԻՀ-ից ՀՀ կաթնամթերքի ներմուծմանը վերաբերող կարգավորումների վերաբերյալ։
Քննարկման ժամանակ Աշխեն Շիրվանյանն ընդգծել է նաև համագործակցության ուղղությամբ հայ-իրանական համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու կարևորությունը։
Հանդիպման վերջում քննարկումներ են անցկացվել մասնագիտական խմբերի և մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջև։