Նարեկ Տերյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԲԺՀ Առևտրի նախարարի տեղակալ Տապան Կանտի Գոշի հետ

08 Փետրվարի, 2024

Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի գլխավորած պատվիրակությունը Բանգլադեշի Ժողովրդավարական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ԲԺՀ Առևտրի նախարարի տեղակալ Տապան Կանտի Գոշի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։

Կողմերը քննարկել են Հայաստանի և Բանգլադեշի միջև առևտրային կապերի ամրապնդմանը, առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև գյուղատնեսության, արդյունաբերության, տեքստիլի, բարձր տեխնոլոգիաների, լոգիստիկ և այլ ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցերի։

Նարեկ Տերյանը նշել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն ընդլայնելու հնարավորություններն ավելին են, քան օգտագործվում են և հույս հայտնել, որ այս այցը կնպաստի երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին նոր թափ հաղորդելուն։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կազմակերպել գործարար պատվիրակությունների փոխայցելություններ։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00