ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ փետրվարի 7-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի այս տարվա առաջին նիստը։ ՓՄՁ Խորհրդի համակարգմամբ և մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը` Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ:
Օրակարգային հարցերի թվում էին արտադրանքի որակի բարելավման և արտադրանքի փորձաքննության աջակցության հետ կապված առաջարկվող նոր կարգավորումները, որոնց ներդրմամբ նախատեսվում է նպաստել տնտեսավարողների արտադրական գործընթացներում հայաստանյան ընկերությունների մրցունակության բարձրացմանը։
Նիստի ընթացքում քննարկվել է նաև ՀՀ ՊԵԿ կողմից շրջանառված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։
Փոխվարչապետի գլխավորությամբ գործող ՓՄՁ Զարգացման Խորհրդի մասնագիտական աջակցությամբ զբաղվում է ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհուրդը՝ Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ: