Նարեկ Տերյանի նախագահությամբ Երևանում անցկացվել է ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԱԶԿ-ի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի երկրորդ նիստը

06 Փետրվարի, 2024

Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանի նախագահությամբ Երևանում անց է կացվել ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԱԶԿ-ի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի երկրորդ նիստը։

Նիստի ընթացքում ներկայացվել են 2023 թ․ հուլիս-դեկտեմբեր ժամանակահատվածում իրականացված միջոցառումներն ու դրանց արդյունքները:

«Հայաստանի կառավարությունը հանձնառու է շարունակել համագործակցությունը շահառուների հետ չափագիտության զարգացման համար՝ կայուն և միջազգային չափանիշներին համապատասխան։ Ծրագիրն ուղղված է ոչ միայն տեխնիկական կարողությունների զարգացմանը, այլ նպատակ ունի հզորացնել իրավական ու վարչարարական կարողությունները` ի նպաստ կայուն զարգացմանը և չափագիտության համակարգի շարունակական բարելավմանը։ Լիահույս եմ, որ դրական արդյունքներ կարձանագրվեն որակի ենթակառուցվածքի տարբեր ոլորտներում», - նշել է Նարեկ Տերյանը։

Նիստն ավարտվել է ներկայացված հաշվետվության ու 2024 թ․ հունվար-հունիս ժամանակահատվածի աշխատանքային պլանի հաստատմամբ։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00