Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 4-ին Ծաղկաձորում մասնակցել է «Արտաքին քաղաքականությունը և դրա լուսաբանումը. խաղաղության հեռանկարը փոփոխվող աշխարհում» սեմինար-քննարկմանը, որը կազմակերպվել էր «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ի կողմից:
Քննարկմանը ելույթով հանդես են եկել նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, այլ պաշտոնատար անձինք։
Մասնակիցներին ներկայացվել են վերջին ամիսներին արտաքին քաղաքական (ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ և այլ) տիրույթում տեղի ունեցող գործընթացները։
Ծրագրի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներն իրականացվում են Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ և կրում են շարունակական բնույթ։