Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 2-ին այցելել է Green Green կազմակերպության էկոկենտրոն, որը հիմնադրվել է 2023 թ. դեկտեմբերին։
Կազմակերպության հիմնադիր Դանա Վերգիլյուշը նախարարին ներկայացրել է էկոկենտրոնի գործունեությունը, որի հիմնական
առաքելությունն է՝ նպաստել էկոհանրույթի միավորմանը և հանրության շրջանում էկոլոգիական մտածելակերպի զարգացմանը։
Կազմակերպությունն առաջնորդվում է զրո թափոնների հայեցակարգով (zero waste)։
Էկոկենտրոնում առկա է թափոնների սորտավորման կետ, ներկայացված են ափսայքլ֊բրենդներ և երկրորդական հումքից պատրաստված իրեր։
Նորաբաց կենտրոնում նախատեսվում է անցկացնել քննարկումներ, դասընթացներ, ժամանցային և կրթական միջոցառումներ։