Փետրվարի 2-ին Երևանում անց է կացվել «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովը, որի կազմակերպիչներն էին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ Կենտրոնական բանկը, «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամը։
Համաժողովի գլխավոր հովանավորն էր՝ «Հայաստանի բանկերի միությունը»։
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել Վահան Քերոբյանը։
«Արհեստական բանականությունը միջազգային, խորհրդատվական, գիտական կենտրոնների կողմից համարվում է արտադրողականության խթանման հզոր գործիք և շրջադարձային նշանակություն ունի թե՛ տնտեսության, թե՛ մարդկության համար։ Համաժողովը կարևորվում է նրանով, որ այն համընկնում է մեր տնտեսական քաղաքականության գլխավոր նպատակի՝ աշխատանքի արտադրողականության բարձրացման հետ», - նշել է նախարարը։
Համաժողովի նպատակն էր միավորել ոլորտի առաջնորդներին, նորարար մտածողներին և փորձագետներին՝ ուսումնասիրելու ԱԻ գերժամանակակից ռազմավարությունները:
Համաժողովի բանախոսների թվում էին «Embodied» ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Պաոլո Փիրջանյանը և ABBYY ընկերության հիմնադիր Դավիթ Յանը: