Վահան Քերոբյանը և Արման Խոջոյանը Բեռլինում մասնակցել են Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովին

23 Հունվարի, 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը Բեռլինում մասնակցել են Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովին։

Համաժողվին մասնակցել են 61 երկրների գյուղատնտեսության նախարարներ և 12 միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Մենք խորապես մտահոգված ենք Եվրոպայում և Մերձավոր Արևելքում զարգացող պարենային անվտանգության ճգնաժամով և խստորեն դատապարտում ենք պարենային անվտանգության օգտագործումը որպես քաղաքական նպատակներին հասնելու միջոց։ Ես հավատում եմ, որ միասին մենք կարող ենք ստեղծել ավելի բարեկեցիկ ապագա՝ նախաձեռնելով փոփոխություններ, որոնք կարագացնեն տնտեսական աճը և խոր ազդեցություն կունենան սոցիալական բարեկեցության վրա ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային մակարդակում»,- նշել է Վահան Քերոբյանը։

Համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև գյուղատնտեսության նախարարների 16-րդ համաժողովը, որի արդյունքում ընդունվել է համատեղ կոմյունիկե:

Այցի ընթացքում Վահան Քերոբյանը հանդիպումներ է ունեցել նաև Իտալիայի, Բոտսվանայի և Բրազիլիայի նախարարների հետ։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00