Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ և ՎԶԵԲ-ի Հայաստանի ներդրումային խորհրդի համակարգմամբ նոյեմբերի 24-ին կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը։
Նիստի ընթացքում քննարկվել են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասի կամ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի փոխարկելի փոխառության պայմանագրի վերաբերյալ իրավական կարգավորումների ներդրմանը վերաբերող հարցեր։
Օրակարգային հարցերի թվում էր նաև անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման կարգավորումների բարեփոխման նախաձեռնությունը։