Նախարարի տեղակալներ Արման Խոջոյանն ու Ռաֆայել Գևորգյանը նոյեմբերի 23-ին ընդունել են Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Բարբարա Բյորնի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՓՄՁ և գյուղատնտեսության ոլորտների ներկա վիճակի և զարգացման հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր։
Կողմերը մտքեր են փոխանակել «Գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության և ուսուցման արդիականացում» (MAVETA) և Շվեյցարիայի կառավարության ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Կայուն և ներառական աճ լեռնային Հայաստանում» (SIGMA) ծրագրերի վերաբերյալ:
Առանձին անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության, գյուղատնտեսության և մասնագիտական կրթության ոլորտներում փոխգործակցությանը, ինչպես նաև համագործակցության շրջանակներում ԼՂ-ից բռնի տեղահանվածների ներգրավմանը։