Նախարար Վահան Քերոբյանն այցելել է Հայաստանում հոսքագծային, ամբողջովին ավտոմատացված ավտոլվացման առաջին համալիր

17 Նոյեմբերի, 2023

Նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 17-ին այցելել է Հայաստանում հոսքագծային, ամբողջովին ավտոմատացված ավտոլվացման առաջին համալիր, որը կառուցվել է «Վ-Սանկ» ՍՊԸ-ի, Wash Club-ի և ավտոլվացման ոլորտում աշխարհում բացարձակ առաջատար գերմանական WashTec ընկերության հետ համագործակցությամբ։

Կառուցված կայանի էկոլոգիական լուծումները, առաջարկվող ծառայության արագությունը, որակը և արտադրողականությունը բացառիկ են ոչ միայն Հայաստանի, այլև ԱՊՀ երկրների համար:

Նախնական պլանավորմամբ, ըստ պահանջարկի, առաջիկայում նախատեսվում է Երևանում կառուցել 8-ից 10, իսկ խոշոր քաղաքներում թվով 3-ից 5 ժամանակակից ավտոլվացման կայաններ։

Իրականացվող ներդրումային ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 14 մլն ԱՄՆ դոլար, որից շուրջ 4,5 մլն ԱՄՆ դոլարն արդեն ներդրվել է ավտոլվացման կայանների համար հոսքագծային սարքավորումների ձեռքբերման և առաջին կայանի կառուցման համար։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00