Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է «ArmProd EXPO 2023» 21-րդ մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը

23 Հոկտեմբերի, 2023

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 20-ին մասնակցել է «ArmProd EXPO 2023» 21-րդ մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը։

Ամենամյա խոշորագույն այս ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ընկերություններին հանրությանը ներկայացնել իրենց արտադրանքի ողջ տեսականին, գնահատել սեփական մրցունակությունը, ընդլայնել արտահանման հնարավորությունները, ինչպես նաև հաստատել գործարար կապեր:

Արման Խոջոյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ներկայացված ապրանքատեսակներին, գործունեության և ընթացիկ ծրագրերի շուրջ զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ։

«Ոգևորիչ էր տեսնել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների արտադրանքը ցուցահանդեսի շրջանակներում», - նշել է Արման Խոջոյանը:

Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Logos Expo Center ցուցահանդեսային ընկերությունը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00