Նախարար Վահան Քերոբյանը Չինաստանի Շենճեն քաղաքում մասնակցել է Մանթաշյանց գործարարների միության 12-րդ մասնաճյուղի բացման պաշտոնական արարողությանը։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը, ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդ՝ Կորյուն Ղազարյանը, գործարարներ և պետական կառույցների ներկայացուցիչներ ՀՀ-ից և ՉԺՀ-ից։
Նախարարն իր ելույթում կարևորել է Մանթաշյանց գործարարների միության դերը Հայաստան-Չինաստան գործարար կապերի ամրապնդման հարցում։