Նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը հոկտեմբերի 19-ին հանդիպել են Հնդկաստանի նավահանգիստների, նավային բեռնափոխադրումների և ջրային ուղիների պետական նախարար Շանտանու Թհակուրի հետ։
Քննարկվել է Գյումրիի «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմը ներգրավվելու հնարավորությունը, լոգիստիկ խնդիրներին վերաբերող, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն առնչվող մի շարք հարցեր։
Գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում նախարարի տեղակալը ելույթ է ունեցել նաև Հնդկախաղաղօվկիանոսյան կլոր սեղանի ընթացքում։