Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հանդիպել է մի շարք գործարարների հետ՝ հուլիսի 7-ին Կառավարության նիստում հաստատված թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը ներկայացնելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Պավել Հովակիմյանը։
Ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության կապիտալի շուկային և դեպի տնտեսության իրական հատված ֆինանսավորման հոսքերին նոր լիցք հաղորդելուն։
Պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման և բորսայում ցուցակման գործընթացի ավարտից հետո շահառուին տրամադրվում է մեկանգամյա օժանդակություն՝ տեղաբաշխման անվանական արժեքի 2%-ի չափով, սակայն ոչ ավելի, քան 30 մլն դրամը, իսկ պարտատոմսերի շրջանառության համար տեղաբաշխման անվանական ծավալի երեքական տոկոսի չափով օժանդակություն առաջին երեք տարիների համար, սակայն ոչ ավելի, քան 45 մլն դրամը շրջանառության յուրաքանչյուր 12 ամիսների համար:
Ռաֆայել Գևորգյանը պատասխանել է գործարարներին հուզող հարցերին, տրամադրել տեղեկատվություն ծրագրի ընթացակարգերի վերաբերյալ: