Նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը մասնակցել է «Սննդամթերքի ստանդարտները կյանքեր են փրկում» համաժողովին

08 Հունիսի, 2023

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ), Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Ռազմավարական զարգացման գործակալություն (ՌԶԳ) ՀԿ-ի հետ համագործակցությամբ հունիսի 7-ին կազմակերպել էին համաժողով՝ նվիրված Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օրվան։ «Սննդամթերքի ստանդարտները կյանքեր են փրկում» խորագրի ներքո անցկացված այց միջոցառումն ընդգծեց սննդամթերքի չափորոշիչների կենսական նշանակությունը հանրային առողջության ապահովման և առևտրային արդար գործելակերպերի երաշխավորման գործում։

Համաժողովը մեկտեղել էր տարբեր ոլորտներ ներկայացնող փորձագետների, քաղաքականություն մշակողների և այլ պետական ու հասարակական կառույցների ներկայացուցիչների՝ քննարկելու սննդամթերքի ստանդարտների կարևորությունը սպառողների պաշտպանության և սննդի կայուն համակարգերի խթանման գործում: Քանի որ այս տարի նշվում է նաև ՊԳԿ-ի և ԱՀԿ-ի գործակցությամբ հիմնված Codex Alimentarius-ի («Սննդամթերքի օրենսգիրք») հանձնաժողովի 60-ամյակը, համաժողովի ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել դրանում նշված դրույթներին հետևելու կարևորությանը:

Իր ողջույնի խոսքում Աշխեն Շիրվանյանը նշել է, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, սննդամթերքի անվտանգության ապահովումն  առաջնային խնդիրներից մեկն է, և ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, հանդիսանալով տվյալ ոլորտում քաղաքականություն մշակող լիազոր մարմին, մշտապես քայլեր է ձեռնարկում ոլորտի զարգացման ու կատարելագործման ուղղությամբ։

Նախարարության կողմից ոլորտում իրականացվող նախաձեռնությունների թվում Աշխեն Շիրվանյանը հատկապես կարևորել է վերջերս ընդունված սննդամթերքի անվտանգության ապահովման ռազմավարությունը, որը ներառում է  մի շարք միջոցառումներ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ օրենսդրական բարեփոխումներ, ռիսկերի գնահատում, լաբորատոր կարողությունների հզորացում, ինչպես նաև մասնագետների վերապատրաստում և ուսուցում։

Միջոցառման ընթացքում տեսաուղերձով ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն։

«Հավատարիմ մնալով սննդամթերքի համաշխարհային ստանդարտներին՝ կարող ենք ապահովել սննդի անվտանգությունը և պաշտպանել անհատների և համայնքների բարեկեցությունը՝ միաժամանակ նպաստելով մեր հասարակությունների կայուն զարգացմանը: Այս տարի նշելով Codex Alimentarius-ի հանձնաժողովի 60-ամյակը, մենք հավաստում ենք բոլորի համար, ամենուր և բոլոր ժամանակներում անվտանգ սննդամթերքի չափանիշների սահմանման ուղղությամբ գրանցված զգալի առաջընթացը», - ասել է Հայաստանում ՊԳԿ-ի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն իր տեսաուղերձում: «Միասին մենք կարող ենք ապահովել, որ սննդամթերքի ստանդարտները շարունակեն կյանքեր փրկել և ճանապարհ հարթել անվտանգ, սննդարար և դիմակայուն պարենային համակարգերի համար՝ հօգուտ բոլորի»:

Համաժողովը հնարավորություն ընձեռեց խորացնելու մասնակիցների գիտելիքները սննդամթերքի անվտանգության և դրա ապահովման գործում ներգրավված բոլոր կողմերի դերի կարևորության շուրջ: Գիտելիքների և փորձի փոխանակումը նպաստեց նորարարական լուծումների և լավագույն փորձի բացահայտմանը, ինչը կօգնի հասնել Կայուն զարգացման նպատակներին և ստեղծել կայուն ու ներառական ապագա: Մասնակիցներն ուսումնասիրեցին առողջության խթանման, սննդային հիվանդությունների կանխարգելման և կայուն զարգացման ապահովման գործում սննդամթերքի ստանդարտների ունեցած դերը:

Համաժողովի մասնակիցները բարձր գնահատեցին անհատների ու կազմակերպությունների ունեցած նշանակալի ներդրումը սննդամթերքի անվտանգության ոլորտում։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00