Նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է «Ճանաչիր Հայաստանը» երկօրյա մարզային զբոսաշրջային ցուցահանդեսի բացման արարողությանը

30 Մայիսի, 2023

Նախարար Վահան Քերոբյանը մայիսի 27-ին Երևանի Խաչքարերի պուրակում մասնակցել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված «Ճանաչիր Հայաստանը» երկօրյա մարզային զբոսաշրջային ցուցահանդեսի բացման արարողությանը։

Ցուցահանդեսի նպատակն է ներկայացնել Հայաստանի բոլոր մարզերի զբոսաշրջային առանձնահատկություններն ու առկա ներուժը, արկածային տուրիզմի հնարավորությունները, հարուստ մշակութային ժառանգությունն ու խոհանոցը։

«Նախորդ տարի ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 1,6 մլն։ Այդ ցուցանիշը համադրելի է արտաքին զբոսաշրջիկների թվի հետ և ցույց է տալիս, որ ներքին զբոսաշրջության զարգացումը նույնպես շատ կարևոր է։ Ներկայում Հայաստանում լայն թափով զարգանում են մարզային զբոսաշրջային ընկերությունները, հյուրանոցները, գաստրոբակերը, ինչին նպաստում է նաև երկրում ձևավորված բարենպաստ գործարար միջավայրը», - նշել է Վահան Քերոբյանը։

Նախարարը նաև հավելել է, որ պետությունը նույնպես խոշոր ներդրումներ է իրականացնում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ, և առաջիկա տարիներին Կառավարությունը նախատեսում է զարգացնել 20 զբոսաշրջային կլաստեր։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00