Նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ապրիլի 6-ին անց են կացրել աշխատանքային քննարկում՝ նվիրված հանրապետությունում գյուղատնտեսական նշանակության հողերի միավորման ծրագրին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հողային բարեփոխումների արդյունավետ կազմակերպմանը, այդ գործընթացում համապատասխան ենթակառուցվածքների ապահովմանը, ոլորտում օրենսդրական փոփոխությունների իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր։
ՀՀ-ում հողային բարեփոխումների փորձնական ծրագրի նպատակն է հողերի միավորման գործիքների կիրառմամբ (հողերի ձեռքբերում, օտարում, վարձակալություն, վարձակալության միջնորդությունների իրականացում, հողերի փոխանակում) նպաստել հողերի օգտագործման մակարդակի բարձրացմանը, հողերի շուկայի զարգացմանը և հողերի միավորմանը (կոնսոլիդացիային)։