Նախարար Վահան Քերոբյանն ու նրա տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այսօր այցելել են ապակու արտադրությամբ զբաղվող Steko LLC ընկերություն՝ տեղում ծանոթանալու ընկերության արտադրական գործընթացին և զարգացման ծրագրերին:
Այցի ընթացքում Վահան Քերոբյանը շրջել է արտադրամասերով և ծանոթացել արտադրական պայմաններին։ Ընկերության գործունեության հիմնական ուղղություններն են` ձևավոր և հարթ ապակիների, էներգոխնայող և մուլտիֆունկցիոնալ ապակիների, վիտրաժային ապակիների, հայելիների և հայելապատ ապակիների վաճառք, ապակու մշակման ծառայություններ, էներգոխնայող և մուլտիֆունկցիոնալ ապակեփաթեթների արտադրություն, այլումինե և մետաղապլաստե կոնստրուկցիաների արտադրություն, շենքերի արտաքին երեսապատում և այլն։
Ընկերությունն օգտվել է նաև նախարարության կողմից իրականացվող Տնտեսության արդիականացման ծրագրից:
Ծրագրի մանրամասները` https://mineconomy.am/page/2118 ։