Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է «Իտալիայի ԼՈԳՈ ցուցահանդեսի» շնորհանդեսը

17 Հոկտեմբերի, 2022

Հոկտեմբերի 14-ին Էկոնոմիկայի նախարարությունում  կայացել է «Իտալիայի ԼՈԳՈ ցուցահանդեսի»  շնորհանդեսը` որը նվիրված էր Իտալիայի ժամանակակից արվեստի օրվան։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում Իտալիայի դեսպանատան և «Իտալական ապրանքանիշի թանգարանի»  հետ համատեղ։

Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահան Քերոբյանը բարձր է գնահատել Իտալիայի հետ հարաբերությունները և տարբեր ոլորտներում փորձի փոխանակման անհրաժեշտությունը․ «Մենք, իհարկե, կցանկանայինք փորձի փոխանակում իրականացնել, քանի որ հասկանում ենք, թե ինչպես ճիշտ մարքեթինգը, բրենդինգը, ապրանքանիշերը կարող են ազդել թե՛ ապրանքի գնագոյացման վրա, թե՛ ընդհանրապես բարձրացնել արտադրողականությունը և զարգացնել տնտեսությունը։ Մենք ցանկանում ենք, որ բացառապես  ցանկացած ապրանք, որը թողարկվում է Made in Armenia պիտակի ներքո, արտացոլի մեր ազգային  հայեցակարգը, որը ներառում է որակ, բացառիկություն  և համապատասխանում է բարձր չափանիշների», - իր ողջույնի խոսքում  նշել է նախարար Վահան Քերոբյանը։

Իտալական ապրանքանիշի թանգարանը ներկայացնում է իտալական կարևորագույն ապրանքանիշերի էվոլյուցիայի և ոճափոխության վերաբերյալ հարուստ վիզուալ գրականություն, ինչը ճշգրիտ պատմական, գրաֆիկական հետազոտության արդյունք է, այն Made in Italy ապրանքանիշի վիզուալ մանրամասն հաշվետվություն է։

Հոկտեմբերի 17-ից մինչև 30-ը ժ․10:00-17։00-ը բոլոր քաղաքացիները կարող են այցելել Էկոնոմիկայի նախարարություն՝  ցուցահանդեսը դիտելու։ Մուտքն ազատ է։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00