Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի ներկայացուցիչների հետ

19 Հուլիսի, 2022

Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 18-ին մասնակցել է Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի (ՀԱԱՊ) նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպում-քննարկմանը։

Հանդիպմանը ներկա էին նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը,  ՀԱԱՊ անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Շնորհակալություն հայտնելով նախարարին քննարկմանը մասնակցելու համար՝ ՀԱԱՊ խորհրդի նախագահ Աշոտ Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ մասնավոր հատվածի հետ տնտեսության տարբեր ոլորտներում առկա խնդիրների ու հետագա անելիքների հետ կապված քննարկումները շարունանական կլինեն։

Վահան Քերոբյանը մասնավոր հատվածի ներկայացուցիչներին մանրամասն ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող ընթացիկ ծրագրերն ու նախաձեռնությունները, որոնք ուղղված են Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացմանը, գործարար միջավայրի բարելավմանն ու տնտեսության հիմնական ճյուղերի զարգացմանը։  

Նախարարը խոսել է տնտեսական ցուցանիշների, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող բարեփոխումների, արդյունաբերության ոլորտի մի քանի ճյուղերում իրականացվող աշխատանքների,  փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված նոր նախաձեռնությունների ու ծրագրերի մասին։
Առանձին անդրադարձ է կատարվել նաև պարենային անվտանգության ապահովմանն ուղղված պետական քաղաքականությանը։

Վահան Քերոբյանն առանձնակի կարևորություն է տվել Տնտեսության արդիականացման ծրագրին, որի նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել մատչելի ֆինանսական միջոցների հասանելիություն՝ արդիականացնելու արտադրական հնարավորությունները և խթանելու նոր տեխնոլոգիաների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն։

Նախարարը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին Ռուսաստանից Հայաստան տեղափոխված ՏՏ ոլորտի մասնագետների հետագա գործունեությանը, լոգիստիկ խնդիրներին, տնտեսության թվայնացմանը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նման քննարկումները պարբերական դարձնելու վերաբերյալ։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00