Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը

24 Հունիսի, 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 24-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Մեհդի Ռաիսսին, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

Նախարարը շնորհավորել է Իվա Պետրովային պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նախարարության և ԱՄՀ-ի միջև համագործակցությունը և հիմնադրամի օժանդակությունը Հայաստանին կշարունակվի։

ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ԱՄՀ-ն կարևորում է Հայաստանի կառավարության հետ գործակցությունը և շարունակելու է իր ծրագրերով նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը և իրականացվող բարեփոխումներին։  

Վահան Քերոբյանը ներկայացրել է տնտեսության զարգացման իր տեսլականը, կառավարության կողմից իրականացվող ծրագրերը և բարեփոխումները, Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները՝ ընդգծելով, որ այս տարի արձանագրվել են բավականին լավ ցուցանիշներ, նաև անդրադարձել տնտեսական քաղաքականության առաջնահերթություններին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, որոնք, մասնավորապես, վերաբերում էին տարածաշրջանային զարգացումներին և տնտեսության վրա դրանց ազդեցությանը, տնտեսության արդիականացման միջոցառումներին, մակրոտնտեսական ցուցանիշներին, բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, փոքր և միջին ձեռներեցության աջակցության առաջնահերթություններին, արտահանման դիֆերսիֆիկացման հնարավորություններին, Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը, բանկային համակարգին, ֆինանսների հասանելիությանը, հարկային քաղաքականությանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00