Կայացել է ՄԱԱԶԿ «Հայաստանում 2022-2026թթ․ համար ներառական և կայուն արդյունաբերական զարգացման ծրագրի» իրականացման խորհրդի աշխատանքային խմբի առաջին նիստը

08 Հունիսի, 2022

Հունիսի 6-ին կայացել է ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) «Հայաստանում 2022-2026թթ․ համար ներառական և կայուն արդյունաբերական զարգացման ծրագրի» իրականացման խորհրդի աշխատանքային խմբի առաջին նիստը, որը նախագահում էին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ՄԱԱԶԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային բաժնի ղեկավար Յացեկ Ցուկրովսկին։

Հանդիպմանը ներկա էին Էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արմեն Արզումանյանը, Ռաֆայել Գևորգյանը, Արման Խոջոյանը, Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության, գիտություն, սպորտի և մշակյութի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Շրջակա միջավայրի նախարարությունների պաշտոնատար անձինք, շահագրգիռ կառույցների այլ ներկայացուցիչներ, ծրագրի փորձագետներ։  

Վահան Քերոբյանը ողջունել է աշխատանքային խմբի անդամներին և փորձագետներին և, կարևորելլով ՄԱԱԶԿ հետ համագործակցությունը՝ նշել է․  «2021 թվականի նոյեմբերի 16-ին ստորագրված ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության՝ Հայաստանում 2022-2026թթ․ համար ներառական և կայուն արդյունաբերական զարգացման ծրագիրը Հայաստանի կառավարության և  ՄԱԱԶԿ կողմից համատեղ մշակված ռազմավարական շրջանակային  փաստաթուղթ է, որը նախատեսված է պլանավորելու և իրականացնելու զարգացման գործողությունները՝ կառավարության մակարդակով։ Այն կոչված է աջակցելու Հայաստանին և համահունչ է ՀՀ կառավարության ծրագրով, ինչպես նաև սեկտորալ ռազմավարություններով և ծրագրերով ամրագրված դրույթներին»։

ՄԱԱԶԿ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային բաժնի ղեկավար Յացեկ Ցուկրովսկին նույնպես ողջունել է ներկաներին և վստահություն հայտնել, որ հանդիպումը կնպաստի երկու կողմերի միջև երկխոսության ամրապնդմանը, ինչպես նաև արդյունավետ ու երկարաժամկետ գործընկերության ձևավորմանը։

Հայաստանում ՄԱԱԶԿ ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը մանրամասն ներկայացրել է ՀՀ Կառավարության հետ համագործակցության բոլոր հնարավոր ոլորտները, ծրագրի ընթացիկ և առաջիկա աշխատանքները։
Հանդիպման ընթացքում  ներկայացվնել են նաև ծրագրի կարճաժամկետ և երկարաժամկետ գերակայությունները, 2022 թվականի աշխատանքային պլանը։

Քննարկման ընթացքում տարբեր գերատեսչությունների կողմից ներկայացված առաջնահերթությունների շարքում էին կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդումը, աշխատաշուկայի կարիքների ուսումնասիրությունը, գործազրկության կանխարգելումը, մարդկային կապիտալի զարգացումը, բիզնեսում կանանց ակտիվության զարգացումը, կայուն զբաղվածության ապահովումը, ինչպես նաև կանաչ և շրջանաձև տնտեսության խթանման և ռեսուրսների արդյունավետ կառավարումը` ներառյալ թափոնների և ջրերի արդյունավետ ու էկոլոգիապես մաքուր կառավարումը:

Հանդիպման ավարտին մասնակիցները հաստատել են փաստաթղթի ամբողջական իրականացման իրենց հանձնառությունը և պատրաստակամություն հայտնել գործընթացում ներգրավել ամբողջ հնարավոր ներուժը։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00