Կայացել է ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը

02 Մայիսի, 2022

Ապրիլի 29-ին Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ նախարարությունում կայացել է փոխվարչապետին կից ՓՄՁ զարգացման խորհրդի հերթական նիստը:

Նիստի աշխատանքներին մասնակցել են խորհրդի անդամները, հրավիրյալներ պետական տարբեր գերատեսչություններից՝ Ֆինանսների նախարարությունից, Արդարադատության նախարարությունից, Պետական եկամուտների կոմիտեից, Կադաստրի կոմիտեից, ինչպես նաև լիզինգային շուկայի առաջատար հանդիսացող ֆինանսական կառույցներից,  ՎԶԵԲ և ՄԹ Կառավարության Լավ կառավարման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող Գործարարության աջակցման գրասենյակի ներկայացուցիչները։

Նիստի ընթացքում մանրամասն քննարկվել և վերլուծվել են ՓՄՁ զարգացման խորհրդի անդամների կողմից ներկայացված՝ լիզինգային գործարքների և իրավաբանական անձանց լուծարման գործընթացի պարզեցման հետ կապված առաջարկները։

ՓՄՁ խորհրդի կողմից ներկայացված առաջարկներով նախատեսվում էր լիզինգային գործընթացներում որոշակի առանձնահատկություններ սահմանել՝ կապված Ֆիզիկական անձանց գույքի` հետագայում լիզինգով տրամադրման նպատակով օտարման և գույքի որոշ տեսակների կադաստրային գրանցման վերաբերյալ։

Նիստի ընթացքում քննարկվել է նաև 5 տարի և ավելի անընդմեջ գործունեություն չիրականացրած և հարկային պարտավորություններ չունեցող իրավաբանական անձանց համար լուծարման պարզեցված կարգի սահմանումը, որը հնարավորություն կտա իրավաբանական անձանց առանց տվյալ ոլորտում մասնագիտական գիտելիքների առկայության և ավելորդ վարչարարությունից զերծ մնալով, իրականացնել գործունեության լուծարում։

Հաշվի առնելով այն, որ նշված հարցերը կարիք ունեն առավել խորը և բազմակողմանի դիտարկման, նիստի ընթացքում որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավվածությամբ, որի շրջանակում կքննարկվեն խնդիրների լուծման բոլոր հնարավոր տարբերակները և դրանց իրավական ձևակերպումները, և արդյուքնում կմշակվեն օրենքի նախագծեր, որենք կներկայացվեն կառավարության դիտարկմանը։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00