Կայացել է գյուղատնտեսության ոլորտի 2023 թ․ բուջետային հայտերի հանրային քննարկում

19 Ապրիլի, 2022

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ապրիլի 14-ին կայացել է գյուղատնտեսության ոլորտի 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի նախագծերի հանրային քննարկում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Քննարկումը վարել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արմինե Խառատյանը, շահագռգիռ ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ։

Իր ներածական խոսքում Արման Խոջոյանն ընդգծել է նախարարության բյուջետային հայտերի կազմման գործընթացում հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավվածության, նրանց հետ մասնագիտական քննարկումների կազմակերպման ու կարծիքների փոխանակման անհրաժեշտությունը։

Այնուհետև հանդիպման մասնակիցներին համառոտ ներկայացվել են բյուջետային հայտերի նախագծերը, որոնց վերաբերյալ հնչել են մի շարք առաջարկներ, մասնավորապես՝ հողային բարեփոխումների, պարենային արտադրանքի ինքնաբավության բարձրացման, ջրային ռեսուրսների խնայողության, ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման, տեղական սերմնարտադրության զարգացման, անասնաբուծության ոլորտում կենդանիների հաշվառման և համարակալման, ինչպես նաև անասնաբուժական միջոցառումների արդյունավետ կազմակերպման և այլ խնդիրների վերաբերյալ։

Քննարկման ավարտին նշվել է, որ ներկայացված դիտարկումները և առաջարկները հաշվի կառնվեն համապատասխան հայտերի լրամշակման փուլում:

Ագրոպարենային համակարգի զարգացման քաղաքա­կանության մեջ որպես հիմնական գերակայություններ դրված են գյուղատնտեսության ռեսուրսային ներուժի արդյունավետ օգտագործումը, պարենային անվտանգության մակարդակի բարձրացումը, առաջադիմական տեխնոլոգիաների ներդրումը, գյուղատնտեսության ինտենսիվացման մակարդակի բարձրացումը, բնակլիմայական ռիսկերի մեղմումն ու տնտեսավարողների եկամուտների ավելացումը:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկման ընթացքում ներկայացված  առաջարկությունների  ամփոփաթերթ

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ քննարկման արձանագրություն

Նախարարության համակարգման շրջանակում գտնվող տնտեսության ոլորտների, ներառյալ զբոսաշրջությունը, 2023 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերի ապրիլի 15-ին նախատեսված քննարկումը չի կայացել, քանի որ հասարակական կազմակերպությունների կողմից քննարկմանը մասնակցության համար դիմումներ չեն ներկայացվել։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00