Վահան Քերոբյանն Արմավիրի մարզում այցելել է «Ոսկենի Գինիներ» գինեգործարան

04 Ապրիլի, 2022

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այցելել են Արմավիրի մարզ՝ «Ոսկենի» գինեգործարանի գործունեությանն ու ընդլայնման ծրագրերին ծանոթանալու նպատակով։

Գործարանի հիմնադիր Սուսաննա Դավոյանի ուղեկցությամբ Վահան Քերոբյանը շրջել է գործարանում։ Շրջայցի ընթացքում ընկերության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ վերջին շրջանում ընկերության գինիների հանդեպ պահանջարկը մեծացել է, և առաջիկայում նպատակ կա մեծացնել արտադրական ծավալները, որին զուգահեռ նախատեսվում է նաև ընդլայնել արտահանման ծավալները։ Ներկայում ընկերությունն արտադրում է 8 տեսակի գինիներ, որոնք արտահանվում են դեպի Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ, Նիդերլանդներ, Ավստրիա և Գերմանիա։ Խաղողը մթերվում է թե՛ ընկերության սեփական այգիներից, թե՛ անհատ խաղողագործներից։   

Ընկերության առաջնային ծրագրերից է նաև նորագույն սարքավորումներով վերազինման գործընթացը, որը կնպաստի արտադրության ընդլայնման աշխատանքների հաջող իրականացմանը։ Այդ նպատակով ընկերությանը ներկայացվել են պետական աջակցության այն ծրագրերը, որոնք մեծապես կարող են նպաստել արտադրության ծավալների մեծացմանն ու գինու տեսականու ընդլայնմանը՝ ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության  և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման ծրագրերը: 

Այցի ընթացքում ընկերության ղեկավարության հետ քննարկվել է նաև Տնտեսության արդիականացման պետական աջակցության ծրագիրը, որի նպատակն է աջակցել մշակող արդյունաբերության զարգացմանը, խթանել նոր տեխնոլոգիաների ներմուծումը ՀՀ, որը կբերի արտադրվող ապրանքների և մատուցվող ծառայությունների մրցունակության բարձրացմանը և աշխատանքի արտադրողականության աճի։

Արտադրությունը մեծացնելու նպատակով ընկերությունը կօգտվի պետական աջակցության տարբեր գործիքներից։

«Ոսկենի Գինիներ» (“Voskeni Wines”)-ը ընտանեկան գինեգործական ընկերություն է, որը հիմնադրվել է 1925 թվականին ԱՄՆ-ում հաջողակ գործարար, ընտանիքի նախապապ Սմբատ Մաթևոսյանի կողմից։

Խորհրդային շրջանում գործունեությունն ընդհատվել է մինչև 2008 թ․, երբ հիմնադրի ժառանգները գնել են և ամբողջապես վերականգնել յուրօրինակ խաղողի տեսակների հիման վրա ազնվական գինիների արտադրությունը։



Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00