Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այցելել է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

31 Մարտի, 2022

 

 

Գիտական կենտրոններ ճանաչողական այցերի շրջանակում նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանը այց են կատարել ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ։  

Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ինստիտուտի գիտական ներուժին, իրականացվող հետազոտություններին, դրանց իրականացման համար անհրաժեշտ սարքավորումներին, տեխնիկական զինվածությանը և առկա խնդիրներին։

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը ներկայացրել է ինստիտուտի գործունեությունը, ինստիտուտի լաբորատորիաներում իրականացվող աշխատանքները, գիտական խմբերի հետազոտությունները։

Ռաֆայել Գևորգյանը կարևորել է գիտական կենտրոնների և տնտեսության զարգացման կապը, ներկայացրել պետական աջակցության գործիքներն ու մեխանիզմները, որոնք կարող են նպաստել գիտություն-տնտեսություն կապի ակտիվացմանը և գիտական արտադրանքի առևտրայնացմանը։  Քննարկվել են հարցեր` կապված ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման, ֆինանսավորման, ներդրումների ներգրավման,  հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերման, պետական աջակցության մեխանիզմերի կիրառման հետ։  

Քննարկումից հետո Ռաֆայել Գևորգյանը և Հայկ Մարգարյանը ինստիտուտի տնօրենի ուղեկցությամբ շրջել են ինստիտուտի տարածքով, ծանոթացել լաբորատորիաներում իրականացվող հետազոտություններին, տեխնիկական հագեցվածությանը, առկա սարքավորումներին, զրուցել գիտական խմբերի ներկայացուցիչների և ուսանողների հետ։ 

ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում իրականացվում են գենոմիկայի ոլորտում բազմակողմանի հետազոտություններ, որոնք ուղղված են՝

Հայաստանում քաղցկեղների և այլ բազմագործոն հիվանդությունների գենետիկական ռիսկերի բաշխման ուսումնասիրությանը, վիրուսների հետազոտմանը, հիվանդությունների հետ կապված գենետիկական նոր գործոնների բացահայտմանը, Հայաստանում շրջանառվող նոր կորոնավիրուսի գենոտարբերակների մոլեկուլա-գենետիկական բնութագրմանը, Հայկական գենոմի ծագումնաբանության պարզաբանմանը, Հայկական լեռնաշխարհի հնագույն կենսամիջավայրի գենետիկական վերականգնմանը, խաղողի գենոմի ուսումնասիրությանը և արժեքավոր գյուղատնտեսական կուլտուրաների գենետիկական ռեսուրսների անձնագրավորմանը և պահպանմանը։

ՄԿԻ գիտական հետազոտությունները հիմնականում ուղղված են բջջային ակտիվության կարգավորման մեխանիզմների, ինչպես նաև օրգանիզմի տարբեր ախտաբանական վիճակներում` ներառյալ աուտաիմունային, աուտաբորբոքային, վարակիչ, օնկոլոգիական, հոգեկան և ուղեղանոթային հիվանդությունների ժամանակ դրանց խանգարումների պարզաբանմանը:

Ուսումնասիրություններն անցկացվում են in vivo, in vitvo, in situ և in silico` գենետիկական, բջջային, թաղանթային և ենթաբջջային մակարդակներով: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում իմունային և ազդանշանային համակարգերի միջնորդանյութերին:

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00