Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ծանոթացել է Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գործունեությանը

24 Մարտի, 2022

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը և Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանը ճանաչողական այց են կատարել ԳԱԱ-ի «Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»։

Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ կենտրոնի գիտական հնարավորություններին, առկա գիտական արտադրանքին և  հիմնական խնդիրներին։

Կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանը ներկայացրել է կենտրոնի գործունեության ոլորտները, ընթացիկ աշխատանքը, ինչպես նաև տեղեկացրել, որ կենտրոնի լաբորատորիայում այժմ տեխնիկական վերազինման աշխատանքներ են իրականացվում։

«Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը» հագեցած է ժամանակակից սարքավորումներով, իրականացնում է կիրառական և հիմնարար միջառարկայական հետազոտություններ էկոլոգիայի, շրջակա միջավայրի պահպանության, սննդի անվտանգության, գյուղատնտեսության բնագավառներում՝ նորագույն հեռազննման և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ:  

Էկոկենտրոնն իրականացնում է պայմանագրային աշխատանքներ և ծառայություններ տնտեսվարողների, անհատների, կառավարման տարբեր մարմինների հետ, մասնավորապես տրամադրում է խորհրդատվություն, կատարում նմուշառում և լաբորատոր փորձարկումներ, ռիսկերի գնահատում։

Կենտրոնի տնօրենի ուղեկցությամբ հյուրերը շրջել են կենտրոնի տարբեր բաժիններով, ծանոթացել գիտական խմբերի աշխատանքներին:

Բարձր գնահատելով կենտրոնում իրականացվող աշխատանքը՝ Ռաֆայել Գևորգյանը նշել է կենտրոնի կողմից իրականացվող հետազոտությունների կարևորությունը և առաջարկել ակտիվացնել նախարարության և կենտրոնի միջև համագործակցությունը։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00