Մարտի 14-18-ն տեղի է ունեցել աշխատաժողով Համաշխարհային բանկի փորձագետների և ոլորտային գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։
Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հանրային ներդրումների քաղաքականության վարչության և Համաշխարհային բանկի փորձագետների հետ համատեղ՝ հանրային ներդրումների կառավարման համակարգի շրջանակում։
Աշխատաժողովը միտված էր հանրային ոլորտի մասնագետների կարողությունների զարգացմանը, մասնավորապես՝ հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի ֆինանսական և տնտեսական վերլուծության, ռիսկերի գնահատման և պահանջարկի վերլուծության աշխատանքների իրականացման ուղղություններով։