Ռաֆայել Գևորգյանն այցելել է «Սասստեքս» և «Սարտեքս» ընկերություններ

18 Մարտի, 2022

 

 

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակում այցելել է «Սասստեքս» և «Սարտեքս» ընկերություններ։

«Սասստեքս» ընկերությունն արտադրում է արտահագուստ և սպորտային հագուստ։ Ար­տադ­րա­մա­սը հա­գե­ցած է ար­դիա­կան սար­քա­վո­րում­նե­րով: Արտադրանք արտահանվում է դեպի ԵՄ մի շարք երկրներ։

Ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջին Ռաֆայել Գևորգյանին ներկայացրել է ընկերության ընթացիկ աշխատանքները,  ընդլայնվող արտադրական տարածքը, առաջիկա ծրագրերն ու ոլորտի զարգացման իր տեսլականը։

«Սարտեքս» ընկերությունը զբաղվում է իտալական MaxMara, Moncler, Peuterey, Prada և այլ հանրահայտ բրենդների հագուստի արտադրությամբ։ Ընկերությունը համալրված է ձևանմուշների լազերային կտրման ժամանակակից սարքավորումներով, որոնք հնարավություն են տալիս պատրաստել գերճշգրիտ ձևանմուշներ արտադրական գործընթացի համար։

Ընկերությունն ունի նաև ուսումնական բաժին, որտեղ անցկացվում են կարի մեկամսյա դասընթացներ։

Ընկերության տնօրեն Սուրեն Մկրտումյանը երկարատև քննարկման ընթացքում ներկայացրել է հանրահայտ բրենդերի հագուստ արտադրելու առանձնահատկությունները, արտադրանքի վերհսկողության համակարգը, ինչպես նաև հնչեցվել են առաջարկներ  ոլորտի զարգացման վերաբերյալ։

Ռաֆայել Գևորգյանը ընկերությունների ղեկավարներին ներկայացրել է թեթև արդյունաբերության աջակցման նոր գործիքը՝  Տնտեսության արդիականացման միջոցառման շրջանակներում տրամադրվող վարկերի և լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորումը, որից կարող են օգտվել տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործող կազմակերպությունները։

«ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունվարին և իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ: Ծրագիրն ուղղված է Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը. վերջինս ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00