Ռաֆայել Գևորգյանն այցելել է Տավուշի մարզի տեքստիլ ընկերություններ

15 Մարտի, 2022

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը  Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակում հերթական այցերն է կատարել տեքստիլի ընկերություններ։

Այս անգամ  այցելություններ են կատարվել Տավուշի մարզի «Տեքսուորլդ» և «Տավուշ տեքստիլ» ընկերություններ։

Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերությունների արտադրական հզորություններին, առաջիկա ծրագրերին  և առկա խնդիրներին։ 

«Տեքսուորլդ» ընկերությունն արտադրում է  արտահագուստ, որոշ խմբաքանակ արտադրվում է  ՀՀ  Զինված ուժերի համար։ Ընկերությունն ունի  արտահագուստի  իր սեփական՝ «Դելտա»  ապրանքանիշը։

«Տավուշ տեքստիլ» ընկերությունը շինարարական ձեռնոցների արտադրության ոլորտի առաջատարներից է։   Արտադրանքի գերակշիռ մասն արտահանվում է: Ընկերությունն իր գործունեության ընթացքում գրանցել է զարգացման դինամիկ աճ՝ շարունակաբար ավելացնելով արտադրանքի և արտահանման ծավալները: Ընկերության Բերդ քաղաքի մասնաճյուղում աշխատում է շուրջ 400 աշխատակից։

Այցի ընթացքում Ռաֆայել Գևորգյանը հանդիպում է ունեցել նաև  Տավուշի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են մարզում տեքստիլ ոլորտի ընթացիկ զարգացումները, արտադրություւների ընդլայնման հնարավորությունները։

Ռաֆայել Գևորգյանը նշել է, որ Տավուշի մարզում թեթև արդյունաբերության ոլորտը զարգանալու մեծ ներուժ ունի, ինչը խիստ կարևոր է զբաղվածության ապահովման տեսանկյունից ևս։

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00